
Շատերին ծանոթ «Թռիչք կկվի բնի վրայով » ֆիլմը նկարահանված է Քեն Քիզի համանուն վեպի հիման վրա։ Այն համարվում է «Օսկար»-ի պատմության 3 ֆիլմերից մեկը, որը արժանացել է 5 «մեծ Օսկարի»։ Գործը բեմականացվել է բազում երկրներում՝ չշրջանցելով նաև Հայաստանը։
Այս անգամ «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Հասմիկ Վեզիրյանը, Ժորա Գասպարյանը, Լիլիթ Բաղդասարյանը։ Գործը ներկայացնում է մեր հասարակարգը՝ փոքր հոգեբուժարանի պատերի մեջ։ Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ֆիլմը հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց մասին է, որքանո՞վ է ֆիլմը հակաուտոպիա և արդյոք Մեծ քույրը կապ ունի Ջորջ Օրուելի «1984» վեպի Մեծ եղբոր հետ։ Փորձել ենք հասկանալ՝ կային այս պատմության մեջ հաղթողներ կամ պարտվողներ, որն էր մարդկանց մոտիվացիան կամ ունեին արդյո՞ք նրանք այդ մոտիվացիան։ Քննարկման ժամանակ կծանոթանաք Քեն Քիզի և ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կոնֆլիկտի, ֆիլմի թերությունների ու մի շարք այլ հարցերի պատասխաններ, որոնք վստահաբար ձեզ մոտ առաջացել են ֆիլմը դիտելիս։
Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակն ու լսել, ծիծաղել և մտածել մեզ հետ: