Այս էպիզոդում պատմում ենք Գեղարքունիքի տարածաշրջանի հուշապատումների մասին, որոնք Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, ինչպես նաև Գետաշենից ու Արծվաշենից տեղահանված և մարզի տարբեր բնակավայրերում հաստատված վերապրողների անմիջական տպավորություններն են, այլ կերպ ասած՝ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքում հետք թողած պատմական, ողբերգական եղելությունների վերհուշն են։
Խոսում ենք նաև տարածաշրջանի բացատրական ավանդազրույցների մասին:
Այս էպիզոդում ներկայացնում ենք Գեղարքունիքի տարածաշրջանում մինչ օրս ակտիվ կենցաղավարող ասույթաբանական բանաձևային սեղմ ու հակիրճ տեսակները` առած-ասացվածքները և հնագույն հմայական-կիրառական բանաձևերի հիմնատեսակները (անեծք, օրհնանք, բարեմաղթություն, երդում, հմայական աղոթք), որոնք իրենց մեջ ամփոփում են տարածաշրջանի ժողովրդի վարքուբարքի, կյանքի ու կենցաղի, մտածելակերպի, բնավորության, ինչպես նաև բարոյահոգեբանական նկարագիրը:
Այս էպիզոդում ներկայացնում ենք Գեղարքունիքի տարածաշրջանի երգային բանահյուսության ամենաբնորոշ տեսակը՝ խաղիկը և նախկին ավանդական երգերի փոխարեն կենցաղավարող նորաստեղծ երգերը, որոնք հիմնված են տեղական նշանակության որևէ դեպքի կամ իրադարձության վրա:
Այս էպիզոդում պատմում ենք Գեղարքունիքի տարածաշրջանում ամենասիրված, կենսունակ և լայն տարածում գտած հեքիաթների, զվարճապատում – զվարճախոսությունների, ստապատումների ու սուտասելուկների մասին:
Չպատմված պատմությունների առաջին էպիզոդում պատմում ենք բանահյուսության, բանահյուսական նյութերի գրառման ձևերի ու մեթոդների և Սևանի ավազանի բանահյուսական մշակույթի արդի վիճակի մասին: