🎄Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1843 թվականի ցուրտ Լոնդոն` շագանակներ համտեսելու ու Սուրբ Ծնունդը նշելու:
⛵️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1492 թվականի Իսպանիա, Սեվիլյա` կրոնական հեղափոխության, նոր աշխարհի փնտրտուքների դարաշրջանը բացահայտելու և Քրիստոփոր Կոլումբոսին հանդիպելու:
📟Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1996 թվականի ԱՄՆ՝ Քոմփթոն,
հայտնվում նոր թաղամասերում, ուսումնասիրում իրարից տարբեր մշակույթներն ու ժամանակվա ամենահայտնի մեքենաները:
⛓️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1931 թվականի Բեռլին, նոր ստեղծվող ճգնաժամի ժամանակներ, որտեղ մարդիկ փորձում են քաղաքականապես կողմնորոշվել, համատեղել ծանր կյանքը աշխատանքի և ցույցերի հետ, բայց նաեւ տեղ թողնել ուրախության համար:
🎻Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1810 թվականի Լիոն` մետաքսագործության մայրաքաղաք, շերամից կտոր ստանալու գործընթացին ծանոթանալու, շքեղ երեկույթի մասնակցելու և նոր մարդկանց հետ ծանոթանալու:
🌾Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1991 թվականի նորանկախ Հայաստանի Հանրապետություն, վարդագույն մայրաքաղաք Երևանը ուսումնասիրելու. այցելելու Կազիրյոկ, Երիտասարդական պալատ, Վերնիսաժ և 90-ականներին հատուկ այլ վայրեր:
⚔️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 651 թվականի Սասանյան Պարսկաստան` Մերվ, շուկայական կոլորիտը վայելելու, ուսումնասիրելու արհեստանոցները և պատերազմների ժամանակներում քաղաքի տոկունությամբ հիանալու:
🌬️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1917 թվականի ցուրտ Պետրոգրադ՝ Ձմեռային պալատի գաղտնիքները բացահայտելու, ուժերի բախումն ու ժամանակշրջանի ծնունդն ուսումնասիրելու:
🕌Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք Ք.ա 35 թվականի Ալեքսանդրիա, կիզիչ արևի տակ քայլելու, Իսիդային նվիրված տոնին մասնակցելու և Կլեոպատրայի հետ հանդիպելու:
⏰Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1970-ականների Լոնդոն՝ անձրևոտ եղանակից հետո կարմիր ավտոբուսներ նստելու, գարեջուր վայելելու ու ժամանակի երաժշտության ներքո պարելու:
💄Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1950-ականների Կալիֆորնիա շոփփինգի, ֆասթֆուդ ուտելու և բացահայտելու այնտեղի գունավոր միջավայրը:
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք Ամստերդամ, Զունդերտ` ուսումնասիրելու Նիդերլանդների քաղաքներն ու գյուղակները` Վան Գոգի հետքերով:
Ողջույն, սա «Ժամանակի մեքենան» է: Այս փոդքասթի ամեն էպիզոդում հեղինակ Մանե Բայադյանը հայտնվում է տարբեր ժամանակաշրջաններում և 21-րդ դարի մարդու աչքերով ուսումնասիրում անցյալը, մարդկանց, իրադարձություններն ու շատ ավելին: Առաջին էպիզոդում նրա մեքենան կանգ է առել 1922–ի Փարիզում։