Էլիզաբեթ Գիլիսը հայտնել է, որ բաց է «Հերկուլես» ֆիլմում Մեգարայի կերպարը մարմնավորելու առաջարկի համար։ Միա Գոթը պատմել է,որ երիտասարդ տարիներին փորձում էր հանդիպել իր կուռքին՝ Էմի Ուայնհաուսին։ Սիմոնա Էշլին պաշտոնապես միացել է HBO-ի հայտնի սերիալ «The White Lotus»–ի 4-րդ եթերաշրջանի դերասանական կազմին։
Forbes ամսագիրը տեղեկացնում է,որ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պաշտոնապես մտել է միլիարդատերերի «ակումբ»,Սեյդի Սինկը կհայտնվի որպես չարագործ՝ առաջիկա Spider-Man: Brand New Day ֆիլմում իսկ Օսկարի մրցանակաբաշխության բովանդակությունը պաշտոնապես տեղափոխվում է նաև YouTube հարթակ, ընդլայնելով իր թվային ներկայությունն ու հասանելիությունը։
Time ամսագիրն Լեոնարդո ԴիԿապրիոյին անվանել է 2025 թվականի տարվա դերասան։ Քեյթ Վինսլեթը պատրաստվում է իր ռեժիսորական դեբյուտին՝ «Goodbye June» ֆիլմով, որտեղ համագործակցում է իր որդու հետ։ Քիմ Քեթրոլը և Ռասել Թոմասը պաշտոնապես ամուսնացել են Լոնդոնում։
Մայլի Սայրուսը պատրաստվում է նշել «Հաննա Մոնտանայի» 20-ամյակը։ Վերջերս մի շարք մեդիաներ տարածեցին լուրեր, ըստ որոնց՝ Միլլի Բոբի Բրաունը նկարահանումների ընթացքում ենթարկվել էր ճնշման Դեյվիդ Հարբորի կողմից։ Callum Turner-ը համարվում է ամենահավանական թեկնածուն հաջորդ James Bond–ի դերում:
Լոնդոնում տեղադրվել է նոր քանդակ՝ նվիրված կինոհերոսուհի Բրիջիթ Ջոնսին։ Դենիել Ռեդքլիֆը անձնական նամակ է գրել Հարի Փոթերի նոր տարբերակում Հարիին մարմնավորող երիտասարդ դերասանին՝ Դոմինիկ Մաքլաֆլինին։ Քևին Սփեյսիի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներով դատական գործընթացը կմեկնարկի 2026 թվականին։
Ադելը պատրաստվում է իր դերասանական դեբյուտին, HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ Euphoria սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են, Լեդի Գագան էլ նշել է, որ պլանավորում է ընտանիք կազմել իր կողակցի հետ։
Մեգան Մարքլը՝ ըստ միջազգային լրատվամիջոցների, պատրաստվում է վերադառնալ դերասանական գործունեությանը, BBC կազմակերպության գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել,Հեյլի Բիբերն էլ հայտնվել է GQ «Men of the Year» հատուկ թողարկման էջերին:
Դևիդ Բեքհեմը պաշտոնապես ստացել է ասպետի կոչում՝ Վինձորյան ամրոցում թագավոր Չարլզ III–ի կողմից,British Fashion Awards 2025 մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա մոդել» կոչումը շնորհվել է մոդել Անոկ Յային,Էդիսոն Ռեյը և երաժիշտ Օմեր Ֆեդին բաժանվել են՝ չորս տարվա հարաբերություններից հետո։
«The Kardashians» ռեալիթի շոուի յոթերորդ սեզոնի նոր թրեյլերում Քիմ Քարդաշյանը բացահայտում է, որ իր մոտ ախտորոշվել է գլխուղեղի անևրիզմ, Netflix-ը հայտարարել է նոր դրամատիկ մինի սերիալի ստեղծման մասին, որը պատմելու է Քենեդիների կյանքի մասին և գլխավոր դերում հանդես է գալու օսկարակիր դերասան Մայքլ Ֆասբենդերը, ով մարմնավորելու է նախագահ Ջոն Ֆ. Քենեդիին։ Lույս աշխարհ է եկել դերասան Քրիս Էվանսի ու պորտուգալացի դերասանուհի Ալբա Բապտիստայի առաջին երեխան։
Լուվրում տեղի ունեցած գողությունը արդեն համարվում է վերջին տարիների ամենախոշոր մշակութային հանցագործություններից մեկը, շոու-բիզնեսի երկու հայտնի անունները՝ Հեյլի Բիբերը և Սելենա Գոմեսը, կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում, արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր բոլոր պաշտոնական կոչումներից։
Դերասանուհի Սիրշա Ռոնանը պատրաստվում է մարմնավորել Լինդա ՄաքՔարթնիին՝ Փոլ ՄաքՔարթնիի կնոջը, Լուի Թոմլինսոնը անկեղծորեն խոսել է իր ընկեր՝ Լիամ Փեյնի մահվան մասին,իսկ «Բրիջերտոն» սերիալի չորրորդ եթերաշրջանը կթողարկվի երկու առանձին մասերով, հայտնում է Netflix-ը։
Թիմոթի Շալամեն նորից ապացուցեց իր դերասանական բազմակողմանիությունը՝ խաղալով ռեժիսոր Ջոշ Սաֆդիի «Մարտի Սըփրիմ» ֆիլմում, «Kiss of the Spider Woman» ֆիլմի պրեմիերայի ժամանկ կարմիր գորգին միասին հայտնվել էին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, Ռոբին Ուիլյամսի դուստրը՝ Զելդա Ուիլյամսը, խստորեն քննադատել է այն մարդկանց որոնք օգտագործում են արհեստական բանականությունը վերարտադրելու իր հոր ձայնն ու կերպարը։
Ջոնի Դեփը երկար տարիների դադարից հետո կրկին հայտնվեց նորաձևության աշխարհի քննարկումների կենտրոնում,դերասանուհի Նիկոլ Քիդմանը և քանթրի երգիչ Քիթ Արբանը, ամուսնությունից գրեթե երկու տասնամյակ անց որոշել են հրաժարվել միասնական կյանքից,իսկ Սելենա Գոմեսն ու երաժշտական աշխարհում հայտնի պրոդյուսեր Բեննի Բլանկոն իրենց սիրո պատմությունը նշանավորեցին ամուսնությամբ։
Լույս աշխարհ է եկել երգչուհի Ռիհաննայի և A$AP Rocky-ի երրորդ երեխան,երաժիշտ Ֆիննեաս Օ’Քոնելը և դերասանուհի Քլաուդիա Սուլևսկին ամուսնացել են, Լոնդոնում տեղի է ունեցել հատուկ ցուցադրություն՝ UFC-ի նախկին չեմպիոն Մարկ Քերիի կյանքի մասին պատմող «The Smashing Machine» ֆիլմի պրեմիերան։
Լիամ Հեմսվորթը և նրա ընտրյալը՝ Գաբրիելա Բրուքսը, պաշտոնապես նշանադրված են, պատմության ընթացքում առաջին անգամ ամերիկյան գործող նախագահ Դոնալդ Թրամփին տրվում է պետական այցի երկրորդ ընդունելություն, դադարեցվել է հայտնի հաղորդավար Ջիմի Կիմմելի ուշ գիշերային հումորային շոուն։
Սիդնի Սուինին կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ այս անգամ Jimmy Choo-ի նոր գովազդային արշավի պատճառով, Քեթրին Միդլթոնը այցելեց Կյուքսթոն քաղաքում գործող Marina Mill գործարան՝ ծանոթանալու բրիտանական ձեռագործ տեքստիլ արդյունաբերությանը իսկ Condé Nast-ը պաշտոնապես հայտարարեց՝խմբագրական կոնտենտի ղեկավարը Քլո Մալեն է։
Արիանա Գրանդեն պաշտոնապես հայտարարել է իր «Eternal Sunshine Tour» շրջագայության մասին, Ռայան Ռեյնոլդսի և Բլեյք Լայվլիի երկրպագուները կանխատեսում են, որ նրանք շուտով կհայտնեն,որ բաժանվում են, իսկ Թոմ Հոլանդը հայտարարեց Լոնդոնում ամբողջովին անվճար դպրոց բացելու իր ծրագրի մասին, որը կպայքարի երկրի լավագույն մասնավոր դպրոցների հետ։
Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսը պաշտոնապես հայտնել են իրենց նշանադրության մասին, Քրիս Ջենները փայլում է սեպտեմբերյան Vogue Arabia-ի շապիկին, իսկ Լոս Անջելեսում, TCL Chinese Theatre-ում նշեցին դերասան Գարի Օլդմանի լեգենդար ուղին կինոյում։
Սոֆի Թյորները նորից քննարկումների կիզակետում է, համացանցը խոսում է Պամելա Անդերսոնի և Լիամ Նիսոնի սիրային պատմության մասին, իսկ Միլի Բոբի Բրաունն ու ամուսինը՝ Ջեյք Բոնջովին, հայտնել են իրենց առաջին երեխայի որդեգրման մասին։
Սոնին ավարտեց իր տասնամյա ուղին «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբում, ֆրանսիական մամուլը անդրադարցավ Լետիսիա Կաստայի և Լուի Գարելի բաժանման լուրերին իսկ Vogue-ի սեպտեմբերյան շապիկին փայլեց Էմմա Սթոունը՝ խոսելով իր նոր փորձարարական դերերի, կյանքի նոր փոփոխությունների, մայրության և կարիերայի մասին։