Ամբողջ տարվա ընթացքում «Շատ տաք թեյը» ձեզ պատմեցի փոփ մշակույթի եւ շոու բիզնեսի ամենաքննարկված եւ սկանդալային իրադարձությունների մասին․ ժամանակն է ամփոփելու տարին ու եւս մեկ անգամ վերհիշելու այն, ինչ անցնող տարում մեզ հասցրել է զարմացնել կամ զայրացնել։
Ասում են, որ աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկն իր հետ սերնդեսերունդ տանում է ոչ միայն բարի ու չար կախարդների, ընկերության ու սիրո պատմություն, այլեւ ինչ–որ տարօրինակ «անեծք»։ Էպիզոդը նվիրված է wicked-ին ու դրա շուրջ տարիներ շարունակ հյուսվող լեգենդներին։
Վստահ ենք՝ էպիզոդի լուսանկարի ժպտացող դեմքը վերջին շրջանում շա՜տ հաճախ եք տեսել. հուսանք, որ բոլորս մի օր այնքան հպարտ կլինենք մեր աշխատանքով, որքան 50 Cent-ն այս պատկերում՝ P Diddy-ի մասին իր դոկումոնտալ ֆիլմի մասին պատմելիս։ Թե ինչպես է ռեփերը դարձել այսքան հիշաչար, ինչու՞ են շատերը վախենում նրանից եւ առհասարակ ի՞նչ ճանապարհ է անցել 50 cent-ը կյանքում ու կարիերայում՝ լսեք այս էպիզոդում։
Բոլոր ժամանակներում՝ Հոլիվուդի ոսկե դարից մինչեւ սոց ցանցային օրեր, հայտնիների ու ոչ այնքան հայտնիների շարքում եղել են կայանք, որոնք ոգեշնչել են, երբեմն՝ զարյացրել, բայց միշտ եղել քննարկված, կանայք, որոնց միշտ փորձել են նմանվել։ Էպիզոդը նվիրված է It girl տերմինին ու դրա հայ ու արտասահմանցի կրողներին։
Էպիզոդ nepo baby-ների՝ այն հայտնիների մասին, որոնց փառքն ու կարիերան նրանց վիճակված էր ծննդյան իսկ պահից։ Խոսում ենք աստղերի մասին, որոնք ծնվել ու մեծացել են հայտնի ընտանիքներում կամ ունեն հայտնի ծնողներ։
Էպիզոդ հայտնիների ամենասիրելի հայտնիի մասին․ 16 Գրեմմի, Օսկար, Ոսկե Գլոբուս, Brit Awards եւ սա դեռ ամենը չէ․ Ադելի կարիերան ու երաժշտական հարստությունը երկար կարելի է ուսումնասիրել, բայց այն, որ նրա անունը կմնա երաժշտության պատմության էջերում՝ փաստ է։
Չնայած մենք չենք նշում Հելլոուինը, ամեն դեպքում, որոշեցինք, օգտագործել արեւմտյան «վախենալու» տոնը՝ ձեր ամենասիրելի էպիզոդներից մեկի երրորդ մասը ձայնագրելու համար։ Անդրադարձել ենք փոփ մշակույթում տարածված դավադրությունների եւս մի քանի տեսության, չէ՞ որ դրանք չեն ավարտվում։
Վաղուց ձեր սիրլեի նոստալգիկ էպիզոդներից չէինք ունեցել. այս անգամ հետ ենք գնում 2010-ականներ։ Համաշխարհային փոփ աստղերից ու անխուսափելի թրենդերից մինչև հարազատ դարձած ամսագրեր․ Հրաչուհի Ութմազյանի հետ քննարկում ենք այն ամենն, ինչ «սահմանում է» այդ տասնամյակը։
Հրապարակվեց Դիդիի դատավճիռը, և պատմությունը, կարծես, ավարտվեց ։ Այս էպիզոդում մենք մանրամասն վերլուծում ենք ամեն ինչ՝ սկսած ձերբակալությունից մինչև այն մեդիա-խառնաշփոթը, որը տեղի ունեցավ այս ընթացքում։
Ո՞վ է իրականում կանգնած երաժշտական ինդուստրիայի գլխավերեւում, ո՞վ է վաստակում ամենամեծ գումարը, որը գոյանում է տարբեր արտիստների երգերի ու ալբոմների վաճառքից։ Էպիզոդը նվիրված է երգարվեստի գիգանտներին՝ ամենահզոր լեյբլներին ու դրանց հետ կապված սկանդալներին։
Լինում է, չէ՞, էկրանին ծանոթ դեմք ես տեսնում, երբեմն դժվարությամբ, երբեմն էլ միանգամից վերհիշում այն, վերադառնում մանկություն ու փորձում հասկանալ՝ ի՞նչ եղավ նրան․․․ էպիզոդը նվիրել ենք հայտնիների, որոնք կարծես թե ունեին անհրաժեշտ ամեն ինչ՝ շոու բիզնեսում հաջողելու համար, բայց ինչ որ բան այնպես չգնաց։
Հիշու՞մ եք, երբ բենդերն ամենուր էին. The Pussycat Dolls-ը, One Direction-ը ու մի շարք այլ խմբեր 2000-ականներին ու 2010-ականներին մեր փլեյլիսթերից անպակաս էին։ Բայց որտե՞ղ են հիմա նրանք։ Այս էպիզոդում քննարկում ենք բենդերի մշակույթը և փորձում ենք հասկանալ՝ ինչու այսօր դրանք, կարելի է ասել, չկան։
«Ծնվել եմ այսպիսին». մեր այսօրվա էպիզոդի հերոսուհու և փոփ մշակույթի ամենաքննարկված ու համարձակ աստղերից մեկի՝ Լեդի Գագայի երգերից մեկն է: Սա էպիզոդ է մի աղջկա մասին, որը, չնայած բարդ մանկությանն ու երիտասարդությանը, դարձավ փոփ ֆենոմեն առաջին իսկ երգից հետո:
Սկանդալներ, գաղտնիքներ, մութ պատմություններ․ եթե դու հիմնականում նման մտքեր ես ասոցացնում արքայական ընտանիքի հետ, ապա մենք խոսելու բան ունենք․ Մաունթբեթթեն–Վինձորներն իրականում շատ ավելի հին, հետաքրքիր ու նշանակալի պատմություն ունեն, քան թվում է առաջին հայացքից։ Սա արքայական էպիզոդ է իրական թագուհիների, թագավորների մասին։
Նրան հաջողվեց մոլորեցնել Նյու Յորքի էլիտային և նույնիսկ բազմաթիվ հանցանքներում մեղավոր ճանաչվելուց հետո՝ մնալ ուշադրության կենտրոնում։ Ո՞վ է իրականում Աննա Դելվին։ Այս էպիզոդում քննարկում ենք նրա պատմությունը. կեղծ հարստությունից մինչև դատական պրոցեսներ՝ բացահայտում ենք ամեն ինչ։
Gucci-ի շքեղության հետեւում թաքնված է մեծ ամբիցիաներով, դավաճանությամբ ու անգամ սպանությամբ մի պատմություն։ Այս էպիզոդում խոսում ենք Gucci ընտանիքի դրամատիկ անցյալի մասին. Ինչպես Ֆլորենցիայում գտնվող մի փոքրիկ խանութ դարձավ գլոբալ նորաձևության կայսրություն, և ինչպես դատական գործերն ու մահացու սկանդալը գրեթե քանդեցին այդ ամենը։
Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստան գալու առթիվ, քննարկում ենք նրա երկարամյա կարիերան, որն այնքան էլ անթերի չէ։ Այս էպիզոդում խոսում ենք լիփսինքի, գրագողության մեղադրանքների և այն բոլոր քննադատությունների ու սկանդալների մասին, որոնց նա բախվել է կարիերայի ընթացքում։
Աննա Վինթուրը լքում է Vogue-ը, և այս էպիզոդը նվիրել ենք հենց նրան՝ նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ կնոջը․ ինչպես նա հեռացվեց Harper’s Bazaar-ից իր «չափից շատ համարձակ» լինելու պատճառով և ինչպես դարձավ Vogue-ի հաջողության բանալին։
Եթե ստիպված լինեինք նկարագրել Հոլիվուդյան վերջին տարիների ֆիլմերը մի քանի բառով, ապա՝ remake, reboot, spin-off, prequel, sequel, live-action… Կարծես թե կինո ընկերությունները վախենում են օրիգինալ մտահաղացումներից: Ո՞ր ֆիլմերն էին իրականում հաջող, ու որոնք պիտի մնային սևագրությունում։ Այս էպիզոդում քննարկում ենք ռիմեյքերի մշակույթը՝ Դիսնեյի անվերջ live-action-ններից մինչև սարսափի աշխարհ։
Երբևէ մտածե՞լ եք՝ իրոք, ինչի՞ մասին են Ձեր սիրելի երգերը: Դավաճանություններ, խելագար երկրպագուներ, տարված նախկիններ… Այս էպիզոդում քննարկում ենք ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական սիրված երգերի ստեղծման ու դրանք ոգեշնչած պատմությունները: