«ARCA» ազգային վճարային համակարգի տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ զրուցել ենք՝
վերահսկողությունից դեպի կառավարման անցման ճանապարհի,
ԿԲ-ի «ավազատուփում» նոր գաղափարներ փորձարկելու,
դինամիկ «ARCA QR»-ի ու ազգային «ARCA» քարտի զարգացման,
Mastercard-ի լիիրավ անդամ դառնալու,
AI-ի կիրառման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մոտենում են տոները
Ծախսելու հիմնական տեղերը, զեղչեր, նոր տարվա սեղան
Ինչպե՞ս պաշտպանվել առաջարկների գայթակղությունից
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
Ինչպե՞ս ավելացնել խնայած գումարները
Որո՞նք են ֆինանսական ներդրումների հետ կապված ռիսկերը
Ինչպե՞ս է կապվում ֆինանսական ներդրման տեսակը ռիսկի չափի և եկամտաբերության հետ
Ավանդ, պարտատոմս, թե՞ բաժնետոմս
Իսկ դուք ինչպե՞ս եք մեծացնում խնայված գումարները:
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահ Ելենա Խաչվանքյանի հետ զրուցել ենք՝
Ինչու՞ է կարևոր ունենալ կայուն և անկախ խորհուրդներ,
Ինչպե՞ս կանխել միանձնյա սխալ որոշումները,
Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանի կառավարման մշակույթը,
Ի՞նչ քայլերով կարող ենք կառուցել ավելի պատասխանատու, հաշվետու ու արդյունավետ ղեկավարում։
Երաշխավորությունը որպես վարկի ապահովման միջոց։
Ի՞նչ ռիսկեր է կրում երաշխավորը։
Ո՞ր դեպքում են դադարում երաշխավորի պարտավորությունները:
«Rearrange» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք փողից, անշարժ գույքի շուկայից, պարտքերից, ներդրումներից, ՏՏ ոլորտից, ռիսկերը կառավարելուց, կրիպտոարժույթներից, մեդիաոլորտից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։
Ի՞նչ է գրավը
Ինչու՞ են բանկերը վարկի տրամադրման դիմաց վերցնում գրավ
Ի՞նչը կարող է հանդիսանալ որպես գրավ
Կարո՞ղ է ուրիշի սեփականությունը դառնալ գրավ մեկ այլ անձի կամ կազմակերպության համար
Ո՞ր դեպքում գրավի առարկան կարող է իրացվել
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
«TedxYerevan»-ի հիմնադիր, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ Քրիստինե Սարգսյանի հետ զրուցել ենք ուղեղը գործածելու, մարզելու, կողմակալության, առաջնորդության, «TedxYerevan»-ի, ՏՏ-ում հոգեկան առողջության խնդիրների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ի՞նչ տեսակի վարկատեսակներ են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները:
Ո՞ր տեսակի վարկն է նպատակահարմար վերցնել:
Ո՞ր իրավիճակում է պետք խուսափել վարկերից:
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
Բոյդեն միջազգային ընկերության գործընկեր, Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք ղեկավարների իրավահաջորդության պլանավորման, հեթհանթինգի իրական արժեքի և հայկական բիզնեսներում մասնագիտական պատասխանատվության մշակույթի մասին։
Սևադան պատմում է՝ ինչն է տարբերում լավ «HR»-ին, ինչու բիզնեսը սոցիալական նախագիծ չէ։
Զրույցում անդրադարձել ենք նաև բիզնեսի կառավարման նոր միտումներին, խորհրդի անդամների պահանջարկին ու այն հարցին, թե ինչու է երբեմն առաջ չգնալու պատճառը հենց մեր մեջ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական հաշտարարը:
Ֆինանսական հաշտարարի որոշումները պարտադիր են ֆինանսական կառույցների համար:
Ո՞վ կարող է դիմել ֆինանսական հաշտարարին։
Ո՞րն է դիմելու ընթացակարգը:
Անշարժ գույքի ներդրումների խորհրդատվական ընկերության տնօրեն Գուրգեն Փոթիկյանի հետ զրուցել ենք Հայաստանի և աշխարհի անշարժ գույքի շուկայի մարտահրավերների ու հնարավորությունների մասին․ - Ինչպե՞ս է փոխվել պահանջարկը հյուրանոցային ու օֆիսային տարածքների,
- Ինչու ՞է բազմաբնակարան կառավարման հարցը դառնում կարևոր,
- Ի՞նչ գործիքներ ու մոտեցումներ կան ներդրումային պորտֆելի կառավարման համար։
Այս հաղորդման ընթացքում խոսել ենք հիփոթեքային վարկերի մասին։
Ի՞նչ նպատակով են վերցնում հիփոթեքային վարկ։
Ի՞նչ քայլեր պետք է իրականացնել վարկի դիմելիս։
Ի՞նչ ռիսկերի հետ գործ ունենք։
Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ , ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ զրուցել ենք կենսաթոշակային ֆոնդերի մասին․
Քննարկել ենք նաև ֆոնդի ծախսերի թափանցիկությունն ու մրցակցության աճի հնարավորությունները։
Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։
Ի՞նչ արժույթով վճարել։
Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։
Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։
Կանխիկ թե՞ քարտ
Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
#travelcard
#visa
#master
#paypal
#gpay
#nfc
#financialliteracy
#Armenia
#Yerevan
#businesspodcast
#parzitsparz
«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։
Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։
«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։
Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։
Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։
Ի՞նչ է գնաճը:
Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը:
Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։
Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։
#inflation
#prices
#deflation
#centralbank
#Armenia
#Yerevan
#businesspodcast
#parzitsparz
«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝
Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը,
Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում,
Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց,
Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։