Հայաստանում երեխաների առցանց անվտանգությանապահովմանն ու թվային գրագիտության բարձրացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմհամագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքիտրամաբանական շարունակությունն է։ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ «Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնիմասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերիփաթեթը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշելէ, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։
Արցախցի մի ընտանիք Երեւանից հյուրերէ ընդունում՝ պատկերացում չունենալով, որ շուտով սկսվելու է բլոկադան։ Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է գոյատևեն շրջափակված Արցախում՝ մի տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման պրոդյուսերները Սոֆիա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանն են, որի մոտ էլ հենց առաջացել է ներկայացման գաղափարը։ Պիեսի հեղինակն Անի Մաղաքյանն է, հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը,Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։Նրանք բոլորն էլ նշում են, որ նման թիմում աշխատանքը հաճելի է, սակայն թեման՝ բարդու պատասխանատու։
Խոշոր պլան․ Էրազմուս ուսանողական ցանց
Տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերում է, ֆինանսական խարդախությունների թվի աճ։ Հայաստանում արագ տարածվում են ներդրումային հարթակներ ներկայացող «ֆինանսական բուրգերը», որոնք առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներև բարձր տոկոսներ հարթակ հրավիրված անձանց դիմաց: Վերջին շաբաթներին մեծ աղմուկ հանած HelloBit առցանց հարթակն օրեր առաջ սառեցրեց օգտատերերի հաշիվները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ ֆինանսական կորուստներ, անձնական տվյալների արտահոսք և հոգեբանականծանր ապրումներ ունեցան։
Խոշոր պլան․ «Առողջ Հայաստան»
«Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո արդեն 8-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Մեդիագրագիտության շաբաթը»։
Խոշոր պլան․ Ալտերնատիվ կենտրոններ մարզերում
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ևPlug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ։ Plug and Play-ի մուտքըՀայաստանի տեխնոլոգիական միջավայր նպատակ ունի աջակցել տեղական ստարտափներին՝ միջազգայինփորձի, գիտելիքի և կապերի միջոցով։ Ծրագրի ընթացքում Հայաստան կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։
Խոշոր պլան․ Ուսանողական Fest 2025
«Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը արժանացել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտումհամաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի»։ Նրա ղեկավարած ամերիկյան ընկերությունը ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում առաջատար արտադրություններիոլորտում: Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիր դոկտորՌոշն, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական մրցանակի արժանանալու համար նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար։
Զրուցում ենք Սպարտակ Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես ծնվեց այս նախաձեռնությունը, ինչովէ Piquest School-ը տարբերվում մյուս առցանց դպրոցներից և ինչ ապագա ծրագրեր ունի այնիր կրթական ու սոցիալական առաքելությունը շարունակելու համար։
Հոկտեմբերի 10-12-ը Մերիդիան էքսպո կենտրոնում երեք օր, երեք գիշեր ձեւաչափով անցկացվեց «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն էր՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան ևգիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։
Այս տարի առաջին անգամ երեք օր, երեք գիշեր ձեւաչափով հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ 40 000 այցելու շուրջ 20 երկրից, ավելի քան 100 տեխնոլոգիականառաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ ահա այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։
Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաներիձեռնարկությունների միությունը։
Խոշոր պլան․ «Երիտասարդական ֆորում 2025»
Սեպտեմբերի 30-ին 2-րդ անգամ կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025․ Հայաստան» միջոցառումը։ Գլխավորմիջոցառումները տեղի են ունենալու Ազատության հրապարակում, սակայն դրանից բացի լինելու են ապակենտրոնացված միջոցառումներ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Ընդհանուրծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։ Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույցեն տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է:
Խոշոր պլան․ «Համայնքային խորհուրդներ ԼՂ-ից տեղահանվածների համար
Հայ պատանի ճարտարագետների թիմը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։ Սլովենիայումկայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ Հայաստանը ներկայացնող երեք թիմերը` «Արմաթ» -ը , «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետները։
Խոշոր պլան․ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը բացել է դռները
«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին» ստեղծվելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝այդ մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ՝ Հայաստանի կառավարությունըհավանության արժանացրեց։ Նախագծի զեկուցող, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարար Մխիթար Հայրապետյանը, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում ենկենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական,և թե՛ մասնավոր հատվածում, սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ,սահմանվում են ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն հանրային, պետական ապարատի ումասնավոր հատվածի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները։