Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
TV & Film
History
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/67/5e/ed/675eed30-a4f8-0a26-aeb3-f4577b510df4/mza_11266771647027629965.jpg/600x600bb.jpg
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
532 episodes
5 days ago
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Show more...
Politics
News
RSS
All content for ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS is the property of Armenpress State News Agency and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Show more...
Politics
News
Episodes (20/532)
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. տոնական հրավառությունների անդառնալի հետևանքները. ինչպես զերծ մնալ վնասվածքներից

Շատերն ամանորյա բարձր տրամադրությունն ու տոնական միջոցառումները չեն պատկերացնում առանց տարատեսակ հրավառությունների ու պայթուցիկ նյութերի: Սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են և հաճախ կարող են ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ: 


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանի հետ: 


«Ամանորի օրերին հիվանդանոցներում զգալիորեն ավելանում է հրավառություններից և պայթուցիկներից առաջացած տրավմաներով պացիենտների հոսքը: Ամենաթեժ և բարդ գիշերը հենց Նոր տարվա գիշերն է. կեսգիշերից սկսած՝ ժամը 00:15-ից արդեն իսկ նկատվում է հիվանդների մեծ հոսք հատկապես միկրովիրաբուժական և տրավմատոլոգիայի բաժանմունքներում»,- նշեց Արտյոմ Նավոյանը: 

Show more...
4 days ago
11 minutes 1 second

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման նոր և միջազգային չափանիշներ՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում

Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում  օնկոլոգիական հիվանդությունների աճի պայմաններում ժամանակակից և հասանելի բուժումը դառնում է կենսական նշանակություն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացված նոր ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում առաջին անգամ ապահովում է ճառագայթային բուժման ամբողջական գործիքակազմ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։   


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  նախագծի հերթական թողարկման շրջանակում «Էրեբունի» կենտրոնի ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանի հետ զրուցել ենք կենտրոնի հնարավորությունների, պետական աջակցության մեխանիզմների, բուժառուների հետ աշխատանքի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։  


Հայաստանում տարիներ շարունակ ճառագայթային թերապիան ամբողջ ծավալով հասանելի չի եղել բնակչությանը։ Կոստան Ղալումյանի խոսքով՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ստեղծումը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ ապահովելով անընդհատ, անվտանգ և արդյունավետ բուժում։ Կենտրոնի գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել են զգալի արդյունքներ․ ձևավորվել է բարձր պրոֆեսիոնալ թիմ, ապահովվել է անխափան աշխատանք, իսկ բուժառուների գոհունակությունը դարձել է աշխատանքի գլխավոր չափանիշը։ 

Show more...
1 week ago
26 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast. Կամավոր ատեստավորումը. մի ուսուցչի պատմություն

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանը, ով բոլորովին վերջերս է հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, բարձր է գնահատում  այդ գործընթացը՝ որպես հիանալի միջոց ինքնակատարելագործման և մասնագիտական որակները թարմացնելու համար։


«Արմենպրես»-ի «Փոդքասթ» նախագծի շրջանակներում Անուշ Աբրահամյանը կիսվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու իր փորձով, տպավորություններով և այդ շրջանակներում ուսուցչին ընձեռվող հնարավորությունների մասին։

Show more...
2 weeks ago
18 minutes 39 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանին Եվրոբասկետում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է պայքարը Եվրոբասկետի նախընտրական փուլում: 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի բասկետբոլի ազգային թիմերի պատասխանատու, «Ա լիգա»-ի նախագահ Արա Պողոսյանին: Վերջինիս հետ խոսել ենք ազգային հավաքականի` Բուլղարիայի և Նորվեգիայի դեմ խաղերի, երիտասարդ բասկետբոլիստների ներուժի, հավաքականի մարզչական շտաբից ու «Ա լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանի մասին:

Show more...
2 weeks ago
22 minutes 18 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. օդի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական լուրջ խնդիր է

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Երևանում օդի աղտոտվածության թեման, որն ունի բնապահպանական և առողջապահական լուրջ ռիսկեր: 


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորել էր սեզոնայնությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհներով՝ չբացառելով նաև շինարարության ազդեցությունը։ Ավինյանը նաև շեշտել էր, որ օդի աղտոտմանը նպաստում են նաև քաղաքացիների կողմից իրենց բակերում չոր տերևները և աղբը վառելը։ 


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք Երևանի օդի աղտոտվածության ազդեցությանը մարդկանց առողջության վրա։ Խոսել ենք նաև հանրային առողջապահական ոլորտում առկա մարտահրավերներից, մասնագետների պահանջարկից, համաճարակային վտանգներից, ինչպես նաև երեխաների և դեռահասների առողջությունից։ 

Show more...
2 weeks ago
15 minutes 1 second

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով

Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը և ուշադրություն դարձնել հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի կարևորությանը։ 


Օրվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ-վարակաբան, վարակիչ հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Արմեն Օհանյանի հետ զրուցել ենք Հայաստանում և աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրական պատկերի, առկա խնդիրների ու ժամանակակից բուժման հնարավորությունների մասին։

Show more...
3 weeks ago
12 minutes 57 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast. Հայաստանը վիզաների ազատականացմանը հնարավորինս շուտ հասնելու համար գործադրում է ամեն ջանք. գործընթացի մանրամասները

Հայաստանի կառավարությունը ներդնում է ամեն ջանք՝ հնարավորինս շուտ հասնելու վիզաների ազատականացմանը: Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր դրույթների իրագործումից, բոլոր աշխատանքների իրականացումից հետո այս հարցով վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը: 


«Արմենպրես»–ի փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե Հայաստանն ինչ անելիքներ ունի, այլ երկրների փորձն ինչ է հուշում, վիզաների ազատականացումից հետո ՀՀ քաղաքացիները քանի օր կկարողանան գտնվել եվրոպական երկրներում, ինչ իրավունքներ ու պարտականություններ կունենան, ինչ հնարավոր ռիսկեր կարող են ի հայտ գալ: 

Show more...
4 weeks ago
33 minutes 58 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի ելույթների ամփոփում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում` զբաղեցնելով իր խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ խոսել ենք հավաքականի ելույթներից, Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից, Եղիշե Մելիքյանի` հավաքականում կատարած աշխատանքից, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական ընտրանու տապալված ելույթներից:  

Show more...
1 month ago
15 minutes 45 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast.Սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի. Արսեն Թորոսյանի հարցազրույցը

Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին և 2026 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված նորություններին։Նախարարի խոսքով 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան բնակավայրեր, որտեղ շատ բնակարաններ են կառուցվել, իսկ որոշներում՝ փոքրաթիվ։ Ուստի, այսուհետ համաչափ զարգացում ապահովելու նպատակով ուշադրություն է դարձվելու այն բնակավայրերին, որտեղ այդ ծրագրից օգտվողները քիչ են եղել։

Show more...
1 month ago
34 minutes 18 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. հակաբիոտիկների սխալ օգտագործումը դառնում է լուրջ վտանգ առողջապահության համակարգի համար

Նոյեմբերի 18-ին  նշվում է հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը: Վերջին տարիներին հակաբիոտիկների մասսայական և ոչ ճիշտ օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է լուրջ խնդիր. հանրության մոտ ձևավորվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել հանրության գիտելիքները, կանխել հակաբիոտիկների սխալ և առանց բժշկի ցուցման օգտագործումը և պայքարել  հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ: 


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանի հետ զրուցել ենք առողջությունը պաշտպանելու և հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման ռիսկերի մասին:

Show more...
1 month ago
11 minutes 40 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից

Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։ 


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոսել ենք հիվանդության բնույթի, ռիսկերի, բուժման նոր մոտեցումների և կանխարգելման հիմնական ուղիների մասին։


Show more...
1 month ago
22 minutes 23 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավարտված մրցաշրջանի ամփոփումը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջան 2025-ը կարելի է բնութագրել հաջողված:


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, որի հետ խոսել ենք ավարտված մրցաշրջանից, մինչև Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի մեկնարկը  երիտասարդ ըմբիշների ներուժը բացահայտելու հնարավորություններից, թիմի առաջատարների` Մալխաս Ամոյանի ու Արթուր Ալեքսանյանի աշխատանքից: 

Show more...
1 month ago
12 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է․ բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը

Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝  կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։ 


Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման   ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ  ամփոփել ենք ամիսը, խոսել ընդհանուր տվյալներից, այս պահի իրավիճակից, ոլորտի նորարարություններից և փոփոխություններից: 

Show more...
1 month ago
14 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Սպորտային մարմնամարզության ավարտվող մրցաշրջանը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի համար մրցաշրջան-2025-ը հաջող ընթացք ունեցավ: 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, որի հետ խոսել ենք ավարտվող մրցաշրջանից, երիտասարդների՝ մեծահասակների մրցաշարեր սահուն անցումից, ազգային թիմի, մարզչական շտաբի աշխատանքից: «Սկզբում ես սկսեցի, իսկ հետո հավաքվեց լավ մարզչական շտաբ` Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը, մարդիկ, որոնց ես վստահում եմ: Նրանք հասկանում են, որ մեզ արդյունքներ են պետք և գիտեն, որ իմ վստահությունը չպիտի կորցնեն»,-ասաց Սերոբյանը:  

Show more...
1 month ago
13 minutes 59 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ծրագրերն ու հեռանկարները

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր մրցաշրջանին պատրաստվում է մեծ թափով, նոր մարզչով ու նոր ղեկավար կազմով:  


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանին, որի  հետ խոսել ենք ակումբի հեռանկարներից, սպասվող մրցաշրջանից, միջազգային ասպարեզում հանդես գալու ձգտումներից:

«Իմ նպատակը «Ուրարտու»-ի համբավը հետ բերելն է ու հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է»,-ասաց Գիլոյանը։ 

Show more...
2 months ago
15 minutes 43 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը, որը պոկում և հրում վարժություններում նվաճելով ոսկե մեդալ, նվաճեց նաև երկամարտի ոսկե մեդալը։ Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանին, որի հետ խոսել ենք աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից, ֆեդերացիայի գործունեությունից, միջազգային կառույցների հետ աշխատանքներից: 

Show more...
2 months ago
15 minutes 16 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast․Փակ դռներից ներս. Եկամուտների հայտարարագրման հնարավոր փոփոխությունները

Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ

Show more...
2 months ago
33 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. անեսթեզիոլոգը միայն «քնեցնող» բժիշկ չէ, նա հիվանդի կյանքի պահապանն է վիրահատության և հետվիրահատական ընթացքում

Անեսթեզիոլոգը բժշկության մեջ անփոխարինելի  մասնագետ է, ով վիրահատական միջամտության ընթացքում ապահովում է ամենաթանկը՝ մարդու կյանքի անվտանգությունը ցավազրկման ընթացքում։ Նրա աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, սակայն առանց անեսթեզիոլոգի ոչ մի վիրահատություն չի կարող իրականանալ։


Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի համաշխարհային օրը, որի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի տաղավարում  ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի հետ զրուցել ենք մասնագիտության բարդ ու պատասխանատու բնույթի, տարածված սխալ պատկերացումների և ժամանակակից նորարարությունների մասին։

Show more...
2 months ago
16 minutes 15 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ազատ ոճի ըմբշամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անցնող տարում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն չունեցավ: 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին, որի հետ խոսել ենք մրցաշրջան 2025-ի, մարզիկների ներուժի բացահայտման, մարզաձևում առկա խնդիրներ մասին: «2025 թվականին մեր մարզիկների գրանցած արդյունքներին կտամ միջին գնահատական: Մեր ակնկալիքներ հիմնականում Արման Անդրեասյանից, Արսեն Հարությունյանից ու Վազգեն Թևանյանից էին, և հենց նրանք էլ այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դարձան մեդալակիրներ»,-ասաց Կուրղինյանը: 

Show more...
2 months ago
13 minutes 25 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։  


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ  Սամվել Բարդախչյանը՝ նշելով, որ, ցավոք, ամենամեծ մարտահրավերը մնում է ուշ դիմելիությունը: 


«Նշեմ, որ թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 55 տոկոսը Հայաստանում ախտորոշվում է արդեն 4-րդ փուլում։ Կրծքագեղձի և հաստ աղիքի ուռուցքների դեպքում նույնպես հիվանդների զգալի մասը բժշկի է դիմում հիվանդության ուշ փուլերում։ Դա խոչընդոտում է լիարժեք առողջացմանը, և մենք հաճախ միայն կյանքի երկարացման խնդիր ենք լուծում»,-նշեց բժիշկը։ 

Show more...
2 months ago
18 minutes 7 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ