1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել:
Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։
Սովետական կինոավանգարդի այլ ներկայացուցիչների մասին`
https://anchor.fm/cinescope-podcast/episodes/16-e101roq
«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան
Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:
Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է:
Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադիի...
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
1979 թ-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։
Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմերի սահմանները։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն...
Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը:
Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի այս էպիզոդում:
00:37 Պարազիտներն ու Օսկարները
02:40 Պատմական ակնարկ
04:00 Կինոն հետպատերազմյան Հարավային Կորեայում
04:30 Կիմ կի Յոնի մասին
06:18 Գրաքննությունը Հարավային Կորեայում
06:39 Ռեժիսոր Շին Սան-օկի առևանգումը
08:48 80-90-ականների հեղինակային կինո. Լիմ Գվոն-տեկ
10:29 Սկսվում է կորեական նոր կինոյի պատմությունը
13:05 Արթ+մեյնստրիմ․ Բոն Ջուն-հոյի Պարազիտները
14:25 Սպանության մասին հիշողություններ
19:47 Տիրակալը
21:55 Պակ Չխան-ուկի Միացյալ անվտանգության գոտին
23:41 Վրեժի եռապատումը
24:53 Ծարավը
27:07 Նոր «Սպասավորուհին»
29:21 Քիմ Ջի-ունը և բազմաժանրությունը
31:51 Քաղցր/դառը կյանք
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Մյուզիքլների մասին մեր եզրափակիչ թողարկումը, որտեղ զրուցում ենք արդեն մեր ժամանակի գլխավոր երաժշտական ֆիլմերից:
Ավելի վաղ նկարված մյուզիքլների մասին կարող եք լսել մեր նախորդ էպիզոդներում՝ այստեղ և այստեղ
00:00 Բարև
01:15 Սովետական վեսթեռն-մյուզիքլ
01:45 Ալան Փարքերի մասին
05:15 Դիսնեյի մուլտ-մյուզիքլները
07:10 Ցայ Մինլյանի ավանգարդային մյուզիքլները
10:30 Թրիերի ու Բյորկի «Մթության մեջ պարողը»
17:05 8 կանայք
19:32 Մուլեն Ռուժ
23:52 Չիկագո
27:56 «Mamma mia!» և «Across the Universe»
29:48 Թիմ Բարթոնի «Սուինի Թոդը»
32:41 Les Misérables
38:47 A Star Is Born
40:12 La La Land
48:34 Էպիլոգ
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։ Ամերիկայում ձևավորվեց «Նոր Հոլիվուդը» ու ռեժիսորները աննախադեպ մեծ ազատություն ստացան։ Դրա վառ օրինակն են 70-ականների մյուզիքլները, որոնք շատ լավ փոխանցում եմ ժամանակի ազատության ու նորարարության շունչը։
Ավելի վաղ նկարված մյուզիքլների մասին կարող եք լսել մեր նախորդ էպիզոդում՝ այստեղ
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան:
Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին:
Սա մեր զրույցի երկրորդ մասն է: Առաջինը կարող եք լսել այստեղ:
00:40 Երբեք, հազվադեպ, երբեմն, միշտ / Never, Rarely, Sometimes, Always
10:00 Անտեսանելի մարդը / The Invisible Man
15:00 Ես մտածում եմ ամեն ինչ ավարտել / I'm Thinking of Ending Things
20:45 Մանկ / Mank
28:00 ԴԱՈւ / DAU
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան:
Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին:
Սա մեր զրույցի առաջին մասն է: Շուտով կլինի նաև շարունակությունը:
01:35 Փաստարկ / Tenet
14:30 Առաջին կովը / First Cow
22:30 Բույնը / The Nest
28:35 Կինը, որը փախավ / The Woman Who Ran
35:40 Ունդինա / Undine
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Արդեն շուրջ կես տարի է, ինչ ամբողջ աշխարհը գտնվում է կորոնավիրուսային ճգնաժամի մեջ, որն, իհարկե, նաև մեծ ազդեցություն է թողել կինոյի վրա: Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է փոխվել կինոինդուստրիան ու ինչ կանխատեսումներ կարող են լինել հետագա ամիսների կամ նույնիսկ տարիների վերաբերյալ:
01:00 Կինոթատրոններ VS սթրիմինգային հարթակներ
04:10 Ինչ է փոխվել
09:10 Ինչպես են անցնում նկարահանումները համավարակի պայմաններում
11:15 Gig Economy
12:55 Փառատոններ
16:15 Հուլիսն առանց Ծիրանի
18:25 We Are One
19:30 Կինոն իսպանական գրիպի ժամանակներում
25:00 20-րդ դարի այլ մարտահրավերներ
27:15 Ինչ է կատարվում հիմա, կանխատեսումներ
Էպիզոդում օգտագործվել են հատվածներ «Վարակում» ֆիլմի սաունդթրեքից (և ոչ միայն):
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից:
Այս էպիզոդում կփորձենք հասկանալ, թե ինչ է Դոգմա 95-ը, և ինչ դեր ունի այն համաշխարհային կինոյում և մասնավորապես՝ Լարս ֆոն Թրիերի ֆիլմոգրաֆիայում:
Փոդքասթում օգտագործվել է Հոակիմ Հոլբեքի կողմից ստեղծված «Եվրոպա» արիայից հատված, որին զուգահեռ ձեզ հիպնոսացնում է Մաքս ֆոն Սյուդոֆի ետկադրային ձայնը՝ Թրիերի համանուն ֆիլմից:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Քննարկում ենք Օսկարի գլխավոր մրցույթում տեղ գտած 9-ը ֆիլմերը: Մի քիչ էլ անդրադառնում ենք այս տարվա տենդենցներին, անակնկալներին և ֆեյլերին:
01:55 Մեկ անգամ Հոլիվուդում / Once Upon a Time in Hollywood
06:15 Իռլանդացին / The Irishman
14:00 Ամուսնական պատմություն / Marriage Story
19:40 Փոքրիկ կանայք / Little Women
22:30 1917
29:40 Ջոջո ճագարը / Jojo Rabbit
37:05 Մակաբույծը / Parasite
41:35 Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի / Ford v Ferrari
44:10 Ջոկեր / Joker
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ:
«Wait a minute, wait a minute, you ain’t heard nothin' yet!»՝ առաջին հնչունային նախադասությունը կինոյում:
Փոդքասթում օգտագործվել են՝
Հայելի / Mirror, 1975
Ջազի երգիչը / The Jazz Singer, 1927
Մ (մարդասպանը) / M, 1931
Փսիխո / Psycho , 1960
Փայլատակում / Shining, 1980
Ապոկալիպսիսը հիմա / Apocalypse Now, 1979
Աստղային պատերազմներ / Star Wars, 1977, 1980
Պոռթկում / Arrebato, 1979
2001․ տիեզերական ոդիսականը / 2001: A Space Odyssey, 1968
Օտարը / Alien, 1979
Գիշատիչ / Predator, 1987
Մալհոլանդ դրայվ / Mulholland Drive, 2001
Լայն փակված աչքերով / Eyes Wide Shut, 1999
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից