«միս ու արյուն» փոդքասթի վերջին էպիզոդում զրուցում ենք իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի հետ։
«Ծնողները պիտի ընդունեն իրենց երեխաներին էնպիսին, ինչպես իրենք կան։ Ծնողը պիտի երեխային ուժ տա»,-ասում է Լիլիթը։
Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗
Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։
Լսի՛ր փոդքասթը՝
«միս ու արյուն» փոդքասթի չորրորդ էպիզոդում հոգեբան Անետ Շամիրյանը պատմում է, թե ընտանիքում ընդունված չլինելը ինչպես կարող է ազդել երեխաների վրա, թե ինչ հոգեբանական խնդիրների ու մարտահրավերների կարող են բախվել ծնողները, որոնց համար իրենց լգբտ երեխաներին ընդունելը տարբեր պատճառներով բարդ է լինում։ Հոգեբանը առողջ հարաբերություններ կառուցելու մասին օգտակար խորհուրդներ է տալիս։
Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗
Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։
Լսի՛ր փոդքասթը՝
«միս ու արյուն» փոդքասթի երրորդ էպիզոդում սոցիալական աշխատող Ռուզաննան պատմում է, թե ինչպես են ԼԳԲՏ երեխաներ ունեցող ծնողները ստեղծել «Ծնողներ հանուն հավասար իրավունքների իրավապաշտպան կազմակերպություն»-ը և ինչպես են օգնում միմյանց՝ հաղթահարել տարբեր խնդիրներ։
Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗
Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։
Երաժշտությունը փոդքասթի համար գրեց Arnoh-ը:
Լսի՛ր փոդքասթը՝
«միս ու արյուն» փոդքասթի երկրորդ հերոսը Ալիսան է։
Նա պատմում է, թե ինչպես է ասել ծնողներին իր գենդերային ինքնության մասին, ինչպես են զարգացել նրանց հետ հարաբերությունները դրանից հետո, ինչ սկզբունքներ ունի ինքը, ինչպես է պետք անկեղծանալ ծնողների առջև և ինչպես առողջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ։
«Մասնակցեք էն կռիվներում, որոնք անխուսափելի են, ու մի ստեղծեք կռիվներ, որոնցից կարելի է խուսափել»,-ասում է Ալիսան։
Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗
Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։
Երաժշտությունը փոդքասթի համար գրեց Arnoh-ը:
Լսի՛ր փոդքասթը՝
«միս ու արյուն» փոդքասթի առաջին հերոսը Կարինեն է։
Նա պատմում է, թե ինչպես է իմացել իր որդու սեռական կողմնորոշման մասին, ինչ հոգեբանական դժվարություններ է ունեցել, ինչպես է ընդունել իր որդուն, և ինչ ճանապարհ են անցել միասին։
Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗
Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։
Երաժշտությունը փոդքասթի համար գրեց Arnoh-ը:
Բարև, ես Սամսոնն եմ, ու դու հենց նոր լսեցիր իմ նոր դոկումենտալ փոդքասթից հատվածներ։
Մարդկային պատմությունների միջոցով միասին փորձելու ենք հասկանալ երեխաների ու ծնողների բարդ և նուրբ հարաբերությունները։ Բոլոր պատմությունները շուտով հասանելի կլինեն փոդքասթ լսելու հարթակներում։ Կհանդիպենք։