Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts125/v4/4d/39/4e/4d394ecd-4f08-32a8-dc00-69c84e03e439/mza_10841219358656853794.jpg/600x600bb.jpg
Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
284 episodes
4 days ago
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Show more...
Society & Culture
RSS
All content for Rearrange with Narek Amirkhanyan is the property of Narek Amirkhanyan and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Show more...
Society & Culture
Episodes (20/284)
Rearrange with Narek Amirkhanyan
#286 Լևոն Արոնյան - Չեմպիոն լինելը, քննադատներին չլսելը, Հայաստանի շախմատը

Շախմատիստ Լևոն Արոնյանի հետ զրուցել ենք վերջերս Մագնուս Կառլսենին հաղթելու, դասական շախմատից շախմատ 960-ի անցնելու, երաժշտության, գրականության ու աշխարհի չեմպիոն դառնալու մասին։

Show more...
23 hours ago
1 hour 23 minutes 10 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#285 Արեն Ոսկանյան - Լիպարիտի կերպարը, Կիրովականի մթնոլորտը, ինքնացենզուրան

Ռեժիսոր Արեն Ոսկանյանի հետ զրուցել ենք իր ստեղծած կերպարների, մասնավորապես Լիպարիտի մասին, Կիրովականի առանձնահատուկ մթնոլորտի, սերիալների ու «Թքած» նախագծի փորձարարական լեզվի, գերեզմանափորի հետ զրույցի, 2026-ի պլանների և շատ այլ թեմաների մասին։ 


Show more...
1 week ago
1 hour 28 minutes 6 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#284 Հարություն Ալպետյան - Երևանի կեղտոտ օդը, Նուբարաշենի անմար կրակը, աղբի իրական գինը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար, դասախոս Հարություն Ալպետյանի հետ զրուցել ենք՝

  • Երևանի օդի աղտոտվածության իրական պատճառների,

  • շինարարական ու կենցաղային թափոնների կառավարման, 

  • Նուբարաշենի «անմար կրակի», 

  • մեթան գազի ու առողջությանը վնասող թունավոր արտանետումների, 

  • Սարքերով չչափվող վտանգավոր նյութերի և շատ այլ թեմաների շուրջ։

Show more...
2 weeks ago
1 hour 40 minutes 20 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#283 Գոհար Հայրապետյան - Ինքնաոչնչացումը, բացասական լրագրությունը, հեշտ փողերին հավատալը

Լրագրող Գոհար Հայրապետյանի հետ զրուցել ենք հայրական ու մայրական բնազդների, երեխաներին հանրային դաշտում չվնասելու պատասխանատվության, մեդիայի «AI»-ով փոխակերպման,, հեշտ փողերին հավատալու վտանգի, մոնոէթնիկության դերի, սպորտում կայունության, «Z» սերնդից սովորելու և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։

Show more...
2 weeks ago
1 hour 34 minutes 40 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#282 Արմեն Խաչատրյան - «Apple»-ում աշխատելը, տեխնոլոգիական երկիր դառնալը, ազգային ֆոնդը

«Apple» ընկերությունում ինժիներ, ղեկավար և «Սաստիկ» ՀԿ-ի հիմնադիր Արմեն Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում չիպերի դիզայն անելու հնարավորությունների, քվանտային համակարգիչների զարգացումների, տեխնոլոգիական երկիր դառնալու, երկարաժամկետ մտածելու մշակույթի, վստահության պակասի, ազգային տեխնոլոգիական ֆոնդ ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև՝ «Apple»-ում աշխատելու փորձի ու նորարարությունների մասին։


Show more...
4 weeks ago
1 hour 29 minutes 35 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#281 Լիլիթ Նավասարդյան - Երաժշտություն ստեղծելը, ձանձրույթի կարևորությունը, AI-ի հորինածը

Կոմպոզիտոր և պրոդյուսեր Լիլիթ Նավասարդյանի հետ զրուցել ենք Միշոյի, Իվետայի, Բրյունետի և այլ արտիստների հետ աշխատելու, ձայնը որպես կենդանի գործիք կիրառելու, տարբեր ժանրերում աշխատելու բարդության, երգի «պատրաստ» լինելու պահի, մարդկանց ներքին լարվածության ու ստեղծագործ արձագանքի, ծնող լինելու, ինչպես նաև՝ AI-ի, ձանձրույթի ու իրական շփումների մասին։

Show more...
1 month ago
1 hour 28 minutes 2 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#280 Վարուժան Ավետիքյան - Դատվելուց վախենալը, անգրագիտության խորացումը, աշխատող աղքատը

«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, իրավաբան Վարուժան Ավետիքյանի հետ զրուցել ենք՝

  • Ինչու են բազմաթիվ կառավարություններ տապալվում, 

  • Ինչ հետևանքներ ունի հարց լուծող դատարան չունենալը, 

  • Ինչպես է ժառանգված կոռուպցիան շարունակ ազդում դատական համակարգի վրա։

  • Ինչու մարդիկ այսօր վախենում են դատական գործընթացներից։

Խոսել ենք նաև օրենքների ու կյանքի իրական պահանջների տարբերության, աշխատող աղքատների և վերացող մասնագիտությունների մասին։

Show more...
1 month ago
2 hours 54 minutes 16 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#279 Հրանտ Թոխատյան - Ազատ խոսքը, կինոյում հայտնվելը. «Մեր բակից» մինչև Կամո խաղալը

Դերասան Հրանտ Թոխատյանի հետ զրուցել ենք բոլորիս կողմից սիրված մի շարք ֆիլմերից և ներկայացումներից՝ «Մեր բակը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Խաթաբալադա» և այլն։ Խոսել ենք թատրոնի արդիականությունից, «Տղամարդկանց ակումբ»-ից, դպրոցում դասավանդելուց,  $160,000 արժեցող Այբբենարանից և մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։

Show more...
1 month ago
1 hour 40 minutes 28 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#278 Վանանե Արարքցյան - Խնդիրները ներսից, կիսվելու պակասը, միջավայր փոխելը

Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ զրուցել ենք Երևանի տարբեր շենքերին կյանք տալու, միջավայրը փոխելու, գրադարանային ճարտարապետության, դրսից մասնագետներ, մենեջերներ Հայաստան հրավիրելու,  ոչ ֆորմալ ժամանցի վայրեր ստեղծելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Show more...
1 month ago
1 hour 23 minutes 35 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#277 Հովհաննես Մովսիսյան - Հ1-ի Հայաստանը, պլանավորված լուրեր, ընդդիմությանը եթեր չկանչելը

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ զրուցել ենք՝  Հ1-ի Հայաստանի, լուրերի ընտրության, ուղիղ եթերներին ընդդիմադիր գործիչներին կանչել-չկանչելու, ԱՄՆ-ում մասնաճյուղ բացելու, թվայնացվելու, մանկական եվրատեսիլի, Ֆեստիվառի և շատ այլ թեմաների շուրջ։

Show more...
2 months ago
1 hour 39 minutes 52 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#276 Դավիթ Սահակյան - Դպրոցը՝ քարոզչություն, ծնողը՝ գործընկեր, կրթության պատվիրատուն

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ զրուցել ենք դպրոցական կրթության, մշակույթի, իրենց կյանքով ապրող երեխաների, կրթության պատվիրատուների, ծնողի հետ գործընկեր լինելու, կանոնները պահելու, կոռուպցիայի և շատ այլ հարցերի շուրջ։

Show more...
2 months ago
1 hour 57 minutes 5 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#275 Բեկոր Փափազյան - «AI»-ի հետ ընկերանալը, վտանգները, ինտելեկտուալ հարստությունը

Թումոյի զարգացման ուղղության տնօրեն Բեկոր Փափազյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության վտանգների, դրա հետ ընկերանալու գայթակղության և կրթության մեջ «AI»-ի դերի մասին։ Բեկորը պատմել է Թումոյի ստեղծած «AI» համակարգի, ինքնուսուցման ծրագրերի ու նոր սերնդի մրցակցային առավելությունների մասին։



Show more...
2 months ago
1 hour 26 minutes 1 second

Rearrange with Narek Amirkhanyan
#274 Ռաֆայել Թադևոսյան - Միշոյի հետ նախագիծ, Ամազոնը սերիալ կգնի, հայկական սուպերհերոս

«Կինոդարան»-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ զրուցել ենք

որակով կինո ստեղծելու դժվարությունների, հայկական կինոն դրսում վաճառելու մասին։ 

Խոսել ենք նաև «Սուրբ» սերիալի, Միշոյի հետ նոր նախագծի, «Amazon»-ի հայկական սերիալներով հետաքրքրվելու, մենթոր ունենալու և այլ թեմաների շուրջ։ 


Show more...
2 months ago
1 hour 49 minutes 27 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#273 Վարդան Զադոյան - «Top 10 of Rabiz»-ը, մասնատված հումորը, կիսատ-պռատ գործ անելը

«Նոր հայեր», «Ուրախների և  հնարամիտների ակումբ»-ի վառ ներկայացուցիչ, «Top 10 of Rabiz»-ի համահիմնադիր Վարդան Զադոյանի հետ խոսել ենք հումորի բնույթի, արվեստի ու ժամանակակից հասարակության մասին. ինչպես է սթենդափը ձևավորում իր լսարանը, ինչու է կարևոր «չգիտեմ» ասելը, ինչպես են երաժշտությունն ու գումարը ազդում ստեղծագործողի մոտիվացիայի վրա։ Զրուցել ենք նաև գովելու մշակույթի բացակայության, երիտասարդների ու մեծերի հումորի տարբերության, հավատքի ու կրոնի ազդեցության, ճաշակի ձևավորման, ինչպես նաև տեխնոլոգիաների դերի մասին արվեստում։

Show more...
3 months ago
2 hours 3 minutes 16 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#272 Արտաշես Ստեփանյան - Խցանումներ Երևանում, վարորդականի հերթեր, վթարներ ու մահեր

«xDrive» ընկերության հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ զրուցել ենք Երևանի երթևեկության ծանր վիճակի, անընդհատ խցանումների ու անկանխատեսելի վարորդական վարքագծի մասին․ 

- Ինչու՞ ենք վթարի ենթարկվում հենց այն ժամանակ, երբ վստահ ենք մեզ վրա,

- Ինչու՞ է վարել սովորելը երբեմն ավելի թանկ, քան վարորդական վկայական գնելը և

- Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կան ամենօրյա վթարներից։


Show more...
3 months ago
1 hour 49 minutes 32 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#271 Արա Թադևոսյան - Դավիթ Տոնոյանի գիրքը, տնավարի ղեկավարելը, հետպատերազմյան դասեր

«Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ զրուցել ենք հետպատերազմյան շրջանի քաղաքական զարգացումների, զինվորական և քաղաքական ղեկավարության անտեղյակության, Դավիթ Տոնոյանի հետ զրույցներից ձևավորված գրքի, Թրամփի ուղու, հասարակական տրամադրությունների և պետական կառավարման համակարգի խնդիրների շուրջ:

Show more...
3 months ago
1 hour 41 minutes 7 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#270 Արամայիս Հայրապետյան - Չստացվելու վախը, Արկադի Դումիկյանի համերգը, ռիսկի գնալ

«Gravity Production»-ի հիմնադիր, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք Արկադի Դումիկյանի 45,000 հոգանոց համերգի կազմակերպչական մարտահրավերների, բեմից հանդիսատեսի հետ աշխատելու, ռիսկի դիմելու, ֆիլմ նկարելու փորձի և «չի լինի»-ներին չհավատալու մասին։

Show more...
3 months ago
1 hour 42 minutes 39 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#269 Սոնա Ռուբենյան - Մասսայական երաժշտությունը, զգուշավոր լինելը, ոչնչից չզարմանալը

Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ զրուցել ենք երաժշտության, զգուշավոր դառնալու, երաժշտությամբ այսօրվա միջավայրի արտացոլման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Սոնան պատմեց հին երգերը կենդանացնելու, արխիվից անհայտ ստեղծագործությունները նոր լսարանին հասցնելու, մասսայականացնելու փորձերի մասին։


Show more...
3 months ago
1 hour 41 minutes 24 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#268 Տիգրան Ջրբաշյան - Հայ-թուրքական սահմանի բացումը, միֆերը, հարմարվելու ունակությունը

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի հետ զրուցել ենք տարատեսակ միֆերի, հայ-թուրքական սահմանների բացվելու, պատասխանատվությունից խուսափելու, մեր ազգային ԴՆԹ-ի, հարմարվելու կարողության, ճշմարտությունը բարձրաձայնելու քաջության և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։ 


Show more...
4 months ago
2 hours 26 minutes 4 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
#267 Արամ Չախոյան - Հարց տալով զարգանալ, պատասխան փնտրելու փորձեր, ստոիցիզմ

Ռադիոհաղորդավար Արամ Չախոյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ գիտության «ինչու»-ներ, երաժշտություն լսելու ու յուրացնելու ձևեր, մերժված լինելու համարձակություն, ֆիզիոլոգիապես մի քիչ կին տղամարդիկ և այլն։ Այնպես որ ձեզ սպասվում է բազմաժանր զրույց։ Բարի դիտում, լսում։



Show more...
4 months ago
3 hours 2 minutes 48 seconds

Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only